Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հացի օգտագործման կրճատման առավելությունները

Հացի օգտագործման կրճատման առավելությունները

Գիտնականները հաստատել են, որ հացով հարուստ դիետան կանանց մոտ մենոպաուզայից հետո բարձրացնում է կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը 60 տոկոսով: Սակայն եթե գեղեցիկ սեռի ներկայացուցիչները հացից անցում կատարեն պաստայի, ապա մահացու հիվանդության վտանգն, ընդհակառակը, նկատելիորեն կնվազի:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ ավել քաշը հացի օգտագործման հետ համատեղ ամեն տարիքում կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը կրկնակի անգամ մեծացնում է: Նման եզրակացության գիտնականները եկել են ամեն հասակի ավելի քան 11 հազար իտալուհիների տվյալների վերլուծությունից հետո: Մոտ 4500-ը կրծքի կամ հաստաղիքի, ուղիղ աղիքի ուռուցք ուներ, իսկ 6700-ը առողջ էր ու մասնակցում էր հետազոտությանը համեմատության համար:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիվանդության զարգացման վտանգն աճում ու նվազում էր կախված այն հանգամանքից, կանայք  հաց էին օգտագործում, թե պաստա, հաղորդում է Мed-info.ru-ն:Հաստաղիքի եւ ուղիղ աղիքի քաղցկեղով տառապող կանանց դեպքում հացի օգտագործումը հիվանդության զարգացման վտանգը կրնակի անգամ մեծացնում էր: Իսկ ահա տղամարդկանց մոտ հացի դիետան տվյալ հիվանդության զարգացման վտանգն ավելացնում է 22 տոկոսով: Հետազոտության հեղինակների կարծիքով, հացը նպաստում է կանացի սեռական հորմոն էստրոգենի արտադրությանը, որը կրծքի քաղցկեղի առաջացման վտանգի ընդունված գործոնն է: Սա կապված է նրա հետ, որ հացը գլիկեմիկ բարձր ինդեքս ունի(սննդամթերքների օգտագործումից հետո դրանց ազդեցության մակարդակը արյան մեջ շաքարի պարունակության վրա): Պաստան, հակառակը, գլիկեմիկ ինդեքսի սանդղակի հակառակ եզրում է:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. krasrab.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ